
Փհենյանը Սեուլին իրազեկել է, որ մտադիր է զորավարժություններ անցկացնել նրա սահմանի մոտ

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը Հարավային Կորեայի իշխանություններին հայտնել է, որ մտադիր է մարտական կրակոցներով զորավարժություններ անցկացնել Դեղին ծովում՝ երկու երկրների միջև սահմանի մոտակայքում:
Գործակալությունն այս հարցում վկայակոչել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեին: Այս տարվա մարտի վերջին ԿԺԴՀ-ն արդեն իսկ զորավարժություններ է անցկացրել տվյալ շրջանում: Այն ժամանակ իրականացվել էր մոտ 500 կրակոց (արկ), որից 100-ն ընկել էին ծովում՝ սահմանից դեպի հարավ:
Ի պատասխան՝ Հարավային Կորեան ինքնագնաց հրետանային սարքերից արձակել էր մոտ 300 արկ: