Մեծ Բրիտանիան մտադիր է ՌԴ-ի հետ զարգացնել համագործակցությունն Իրանի ու Սիրիայի հարցերի շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանել միջազգային խնդիրների շուրջ:

Հեյգն այդ խնդիրների թվում նշել է Սիրիան, Իրանն ու Աֆղանստանը: Հեյգն ընդգծել է, որ Իրանի ու Սիրիայի շուրջ համագործակցությունն ակտիվացվելու է. «Մենք զարգացրել ենք Սիրիայի շուրջ համագործակցությունը: Այդ ուղղությամբ, ինչպես նաև Իրանին առնչվող հարցերի ուղղությամբ աշխատանքները կակտիվացվեն մոտ ժամանակներս»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930