Բաժիններ՝

Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով օրական մահանում է երկու մարդ

Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով մեկ օրում մահանում է երկու մարդ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Աքբար Սայարին:

Նա ընդգծել է, որ Թեհրանում կան մոտ 70.000 հին և նորմաներին չհամապատասխանող ավտոմեքենաներ, որոնցից յուրաքանչյուրն օդն աղտոտում է 3 անգամ ավելի շատ, քան` սովորական ավտոմեքենան:

Սայարիի խոսքերով` Իրանում ավելացել են նաև շաքարախտով, ՁԻԱՀ-ով հիվանդների քանակը, ինչպես նաև սրտի և ուղեղի կաթվածների քանակը: Սայարին հավելել է, որ Իրանում տարեկան ավելի քան 26 միլիոն մարդ առողջական խնդիրներ է ունենում ավելորդ քաշի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանում օդի աղտոտվածության հետ կապված հիվանդություններից տարեկան մահանում է ավելի քան 4000 մարդ: Իրանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության հիմնական պատճառ են հանդիսանում տրանսպորտային միջոցները:

Թեհրանը մտնում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքների թվում: Պաշտոնական տվյալներով` ներկայումս Թեհրանում բնակվում է 12-13 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս