Բաժիններ՝

Լուկաշենկոն պատրաստ է օգնել Ուկրաինային, սակայն համաձայն չէ միջնորդի դերի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այսօր Մինսկում դիմելով երկրի խորհրդարանին ու ժողովրդին, հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային, սակայն չի ցանկանում հանդես գալ միջնորդի դերում.

«Ես տանել չեմ կարողանում միջնորդությունը: Ինձ մոտ եկել են տարբեր մարդիկ, որոնք մեզ միջնորդություն են առաջարկել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ: Ես պատասխանել եմ, որ հեռու գնացեք, մեզ միջնորդներ պետք չեն: Միջնորդությունը մյուսի հեղինակության հետ աշխատանք է: Դա պարտադիր նշանակում է դիրքորոշման խեղաթյուրում:

Բելառուսը պատրաստ է Ուկրաինային օգնել կոնկրետ գործողություններով: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ մենք ինչ-ինչ գաղափարներով, առաջարկներով օգնենք Ուկրաինայի ժողովրդին, ապա մենք պատրաստ ենք անհապաղ մեկնել այնտեղ, որպեսզի այնտեղ տիրի խաղաղություն ու անդորր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս