Աբխազիայում պլանավորում են վերականգնել միջազգային երկաթուղային ու ավիահաղորդակցությունը. Անկվաբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Սուխումում ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Աբխազիայում պլանավորում են վերականգնել միջազգային երկաթուղային ու ավիահաղորդակցությունը.

«Այդ հարցերը (միջազգային երկաթուղային ու ավիահաղորդակցության վերականգնումը, նավահանգստային ենթակառուցվածքների զարգացումը) վաղուց քննարկվում են մեր ռուս գործընկերների հետ: Սակայն պետք է հասկանալ, որ դրանց լիամասշտաբ իրագործման համար գոյություն ունեն օբյեկտիվ խոչընդոտներ:

Օրինակ, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բացման հարցում խոչընդոտներ է հարուցում Քաղաքացիական ավիազիայի միջազգային կազմակերպությունը: Սուխումի ու Մոսկվայի միջև կանոնավոր մարդատար երկաթուղային հաղորդակցությունը բաց է, կանոնավոր գնացքներ են գնում:

Այլ հարց է, որ կա երկաթուղային փոխադրումների մեծ պահանջարկ: Իմաստ ունի Աբխազիայի ու ռուսական խոշոր քաղաքների՝ Սանկտ Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի և այլն, միջև նոր երթուղիներ բացելը: Աբխազիայի ղեկավարությունը մտադիր է քննարկել այդ հարցերը:

Դա վերաբերում է նաև ծովային ուղևորատար փոխադրումներին: Նախորդ ամռան փորձը ցույց տվեց, որ Գագրայի ու Սոչիի միջև ծովային հաղորդակցությունը վայելել է հանրաճանաչություն: Հավանաբար արժե ամռանը հաղորդակցություն հաստատել նաև այլ նավահանգիստների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս