Մայդանում պայքարողներին այս ամենից հետո դժվար է չհարցնել՝ «էս էիք ուզում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» իր այսօրվա խմբագրական սյունակում գրում է. «Եվ այսպես՝ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը, կարելի է ասել, իրողություն Է։ Չնայած այն բանին, որ Ղրիմի հանրաքվեից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը չի պատրաստվում նույն կերպ հետամուտ լինել Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսազգի բնակչության իրավունքների պաշտպանությանը, իսկ ավելի պարզ ասած՝ բռնակցել նաև այդ շրջանները, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա այդպես չէ։

Ըեդ որում, հարկ է նկատել այդ հարցում որոշակի նշանակություն ունեցավ ինչպես Եվրամիության ոչ միասնական և ոչ բավարար վճռական հակազդեցությունը, այնպես էլ Ուկրաինայի գործող իշխանությունների անհեռատես պահվածքը։

Մինչ Ռուսաստանը գազային վերջնագրեր էր ներկայացնում Ուկրաինային՝ պահանջելով վճարել 11 միլիարդ եվրոն գերազանցող պարտքը, հակառակ դեպքում եվրոպական 18 երկրներիև խոստանալով պարզապես դադարեցնել գազի մատակարարումը, Եվրամիության անդամ երկրները հապաղում էին Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների սահմանման հարցում։

Մասնավորապես Գերմանիան, որը մինչև երկուշաբթի օրը չէր համաձայնվում պատժամիջոցները խստացնելու առաջարկին երեկվանից, սակայն, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը բացահայտ կերպով փորձում է մասնատել Ուկրաինան՝ այդ ընթացքում շանտաժի ենթարկելով ողջ Եվրոպային, փոխեց իր դիրքորոշումը։ Բայց ինչպես ասում են՝գնացքն արդեն գնացել է։

Ուկրաինայի հարավ-արևմուտքում տիրող իրավիճակը ներկայում ամբողջովին դուրս է եկել վերահսկոդությունից։ Այդ մասին ուկրաինական զինուժի կողմից Կրամատորսկում գտնվող բազան ռուսներից հետ գրավելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը՝ զգուշացնելով առաջիկա արյունահեղության վտանգի մասին։

Այդպիսով՝ Ռուսաստանը բացահայտ կերպով հայտարարում է. որ իրենք ոչնչի առջև կանգ չեն առնելու, և ի վերջո, ամեն ինչ տանելու են երկրի վերջնական մասնատմանը՝ արդեն մարդկային բազմաքանակ զոհերի գնով։ Այսօր ժնևում կայանալու են քառակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրամիությաև մասնակցությամբ, որոնց ընթացքում եթե փոխզիջումային եզրեր չգտնվեն, ապա Ուկրաինայում կհաստատվի երակարտև քաոս՝ անկանխատեսելի հետևանքներով։
Այս ամենից հետո դժվար է Մայդնաւոմ պայքարող ուկրաինացիներին չուղղել հռետորական հարց՝ էս էի՞ք ուզում»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս