Twitter-ը չի պատրաստվում մոտ ժամանակներս գրասենյակ բացել Թուրքիայում

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Twitter ընկերությունը չի պատրաստվում մոտ ժամանակներս գրասենյակ բացել Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Twitter-ի փոխնախագահ Քոլին Քրուելլը:

Թերթն ընդգծում է, որ Թուրքիայում Twitter-ի գրասենյակ բացելը կհանգեցնի Անկարայի կողմից սոցցանցի հանդեպ կոշտ քաղաքականության շարունակմանը: Twitter-ի ներկայացուցիչները գտնվում են Թուրքիայում՝ քննարկելու համար այդ երկրում ծառայության արգելափակման հարցը:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության հետ հանդիպումները մեկնարկել են երկուշաբթի,որոնց ժամանակ Twitter-ի ղեկավարությունը թուրք քաղաքական գործիչներին ներկայացրել է իր դիրքորոշումը: Էրդողանն ավելի վաղ Twitter-ին մեղադրել էր հարկեր վճարելուց խուսափելու մեջ:

Բանակցությունների արդյունքներով կողմերը պայմանավորվել ել բարելավել տվյալների փոխանակումը՝ հետագայում Twitter-ի արգելափակումը կանխելու համար:

Տեսանյութեր

Լրահոս