Աբրահամյանին ասվել է՝ շատ մարդ չտանել ԱԺ-ից կառավարություն. «Ժողովուրդ»

«ՀՀԿ-ն կանգնած է կադրային լուրջ խնդիրների առաջ»- «Ժողովուրդ»-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: «Սկզբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է կառավարությունը ձևավորել խորհրդարանի իր թիմակիցներով, այդ նպատակով նույնիսկ նախնական խոսակցություններ են եղել, թե ՀՀԿ պատգամավորներից ովքեր պետք է գնան կառավարություն:

Սակայն, շատ արագ այդ ծրագիրը չեղյալ է համարվել, քանի որ ՀՀԿ-ում հաշվարկել ու տեսել են՝ եթե Աբրահամյանի նախանշած ՀՀԿ-ականները վայր դնեն մանդատները, ապա խորհրդարանում իրենց վիճակը շատ տխուր կլինի. առանց այն էլ խորհրդարանում «խոսող, աշխատող» մարդ չունեն, իսկ ՀՀԿ ցուցակով հաջորդ եկողներն էլ այդ առումով չեն արդարացնի հույսերը, և կլինեն հերթական կոճակ սեղմողը: Արդյունքում Աբրահամյանին ասվել է, որ ԱԺ-ից շատ մարդ չտանի»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս