ՕԵԿ-ի որոշումը ընդունվել է կիսաձայն. «Ժողովուրդ»
«Երեկ ՕԵԿ գրասենյակոմ տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումը ՕԵԿ քաղխորհրդում ընդունվել է միաձայն։ Սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկվա նիստին նախարարներ Ա. Երիցյանը, Ս. Թադևոսյանը և Ս. Կարապետյանը չեն մասնակցել, հենց սկզբում դիմում են գրել ու հեռացել կուսակցությունից։ Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ Հայաստանում չէ։
Այսպիսով, ՕԵԿ քաղխորհրդի «միաձայն» որոշումն ընդունվել է կիսաձայն՝ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Լ. Դոխոլյանի, Մ. Շահգելդյանի և Բաղդասարյանի մասնակցությամբ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։