Փոխվարչապետի երեք թեկնածու. «ՀԺ»

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, նոր ձևավորվելիք կառավարությունում փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա. մեկը Դավիթ Հարությունյանն է, ով հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ օգնելու Հ. Աբրահամյանի գործունեությանը։

«Հաջորդ հավակնորդը Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանն է, որի որդին Հովիկ Աբրահամյանի երկարամյա օգնականն է։ Լուրեր կան, որ Լոքյանը կարող է կառավարություն տեղափոխվել ՀՅԴ անդամությունը սառեցնելով, այսինքն առանց կոալիցիոն հուշագրի։

Եվ վերջապես գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով համարվում է գործող կառավարության ամենաունիվերսալ կադրը. Ենթադրվում է, որ նա կառավարությունում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս