Բաժիններ՝

Ռուս ռազմական փորձագետներն առաջարկում են Ղրիմում տեղակայել ատոմային զենք

Тimeua.com-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի հրամանով Ղրիմի Հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքն ընդգրկվել են Հարավային ռազմական օկրուգի կազմում: Փաստաթղթի ստորագրումը համընկել է արևելյան թևում ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվացմանը և Եվրոպայում ամերիկյան զորախմբերի մեծացմանը:

Ռուսական ռազմական փորձագետները կարծում են, որ Մոսկվային անհրաժեշտ է անհապաղ ընդլայնել Ղրիմի պաշտպանունակությունը, և արդեն նրա տարածքից լուծել ռազմական հնարավոր սպառնալինքերի չեզոքացման առաջադրանքը:

Դրա հետ կապված` նրանք առաջ են քաշում թերակղզու տարածքում միջուկային զենք տեղակայելու անհրաժեշտությունը, որը կարող է հանդիսանալ ևս մեկ կարևոր ռազմական փաստարկ` ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի վերահաս դիմակայությունում:

Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ դրա համար խոչընդոտներ չկան, այդ թվում նաև տեխնիկական տեսանկյունից: Մինչև 1996 թվականը Ղրիմում` Սուդակի շրջանում, արդեն իսկ գործել է միջուկային-տեխնիկական ապաստարան, ուր տեղակայվել է ԽՍՀՄ-ից մնացած ատոմային զինամթերքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս