Քառյակը գնում է վոյաժի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՍԴ որոշումից հետո, երբ հակասահմանադրական ճանաչվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, «հրաշալի քառյակը» երեկ երեկոյան կրկին համատեղ նիստ է անցկացրել։ Ոչ իշխանական ուժերը քննարկել են կուսակցությունների ղեկավարների ֆորմատով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը և դրա հետ կապված հարցեր։
Ընդ որում, շատ հավանական է, որ չորս կուսակցությունների առաջնորդներն էլ ելույթ ունենան ապրիլի 28-30-ը կայանալիք եռօրյա հանրահավաքների ժամանակ։ Մինչ այդ, սակայն, ոչ իշխանական ուժերը հանդիպումներ են ծրագրել հանրապետության մյուս մարզերում՝ մասնավորապես Գյումրիում ու Վանաձորում։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930