Դերժավայի Արկադիի «համեստ» ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել: Ու սա այն դեպքում, երբ նա զբաղվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկով. Համբարձումյանին պատկանող «Սլավա գրուպ» ընկերությունը ոչ միայն մեքենաներ է ներկրում, այլև հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարսի», «Նեսթլեի» և այլոց պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:
Վերջերս էլ նա Սերժ Սարգսյանի հետ «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնի բացմանը մասնակցեց: Սակայն նրա ունեցվածքը փաստաթղթերով ընդամենը 1մլն 122 հազար 150 դրամ գումար է: Իսկ որպես եկամուտ, նա հայտարարագրել է տարեկան 3.1մլն դրամ աշխատավարձ ու 4 մլն դրամ նվիրատվություն: Համբարձումյանը հայտարարագրել է նաև մեկ անշարժ գույք: Պարզվում է՝ այն «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենան, որով շրջում է Համբարձումյանը, իրենը չէ: Համենայնդեպս հայտարարագրում ոչինչ չկա այդ մասին գրված,- գրում է «Ժողովուրդը»։

Տեսանյութեր

Լրահոս