Պատրաստ են կրկին նոր Քեսաբ ստեղծել. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Քեսաբահայությունը , ապաստանած լինելով Լաթաքիայում, երազում է վերադառնալ Քեսաբ՝ թեկուզ ամեն ինչ զրոյից սկսելու, կառուցելու պայմանով։
«ժամանակին» երեկ հաջողվեց կապ հաստատել Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ։
«Ժամանակի» հարցին՝ արդեն իսկ հուսադրող լուրեր կան, ելքերը տեսո՞ւմ եք, գուցե հենց առաջիկա օրերին վերադարձի հնարավորություն լինի, նա պատասխանեց. «Չենք կարող ասել, բայց մոտ ժամանակներս կվերադառնանք, էլ չգիտենք՝ ինչ կլինի, բայց հուսանք՝ մոտ ժամանակներս կվերադառնանք։ Բոլորն են ուզում վերադառնալ, թեկուզ ավերակ լինի, մենք պատրաստ ենք երրորդ անգամ վերադառնալ, նորից կառուցել, կրկին նոր Քեսաբ ստեղծել, բայց վերադառնալ մեր պապենական, հազարամյա Քեսաբ։ Միայն թե վերադառնանք, ամեն ինչ կլինի, միայն, միայն վերադառնանք»։
Ավելի մանրամասն՝ «Ժամանակի» այսօրվա համարում։