15 միլիոն՝ հեռախոսին ու մեդալներին. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Մոտ մեկ ամիս առաջ փետրվարի 27-ին, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Անուբախ Համբարյանը Երևանի ոսկերչական գործարանը գործարկող «Գնոմոն» ընկերության հետ կնքյել 11 միլիոն 40 հազար դրամի մեդալներ գնելու պայմանագիր։
Այս գումարը բաշխվել է այսպես 575 հազար դրամով ոստիկանությունը «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ էպատվիրել (50 հատ, միավորի գինը 11 500 դրամ) , 617 հազար 500 դրամով 50 հատ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ, 100 հատ «Օրենքի պատվար» մեդալ՝ 1 միլիոն 485 հազար դրամով, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի 346 հատ մեդալ՝ 2 միլիոն 480 հագար դրամով, «ՈԵԾՀ» 2-րդ և 3-րդ աստիճանի 860 հատ մեդալ՝ 5 միյհոն 882 հազար 400 դրամով։
Մեդալները ոստիկանությունը գործարանից ստանալու է ըստ եռամսյակների, պատվերի կատարման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է։
Ընթացիկ տարվա համար ոստիկանությանը նաև 4.2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Օրանժ» ընկերության հետ։ Այս գումարով ոստիկանությանը իր աշխատակիցների համար «Օրանժի» 41 հատ կանխավճարային բջջային հեռախոսահամարներից օգտվելու պարտավորություն է վերցրել,- գրում է «Հայկական Ժամանակը»։