Տիկոն գնում է Բրյուսել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Կառավարությունն Աժ Է ներկայացրել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությոլններ և լրացումներ կատարելու մի նախագիծ, որի հիմնավորման բաժնում նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է ոչ ավել, ոչ պակաս Հայաստան-Եվրամիություն ասոցացման «ապագա համաձայնագրի» կնքման պահանջներով։
Ինչպես հայտնի է. ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը ոչ միայն չկնքվեց և չի կնքվելու գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում է. այլև նոյեմբերի 28-ին Հայաստանը և ԵՄ-ն Վիլնյուսում համատեղ հայտարարություն արեցին, որ համաձայնագիր չի ստորագրվի. ի հեճուկս այն բանի, որ իշխանությունները հակառակն էին պնդում։ ճակատագրի հեգնանքով կառավարությանը նախագիծը Աժ է ներկայացրել հենց նոյեմբերի 28-ին։
«Հժ»–ն գրավոր հարցում է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել՝ ՀՀ-ԵՄ ո՞ր ապագա համաձայնագրի մասին է խոսքը։ Սա վրիպա՞կ է, թե կառավարությանը հայտնի է որևէ համաձայնագրի ստորագրման մասին, որին հանրությանը տեղյակ չէ։ Հունվարի 12-ին ուղարկված մեր հարցմանը կառավարությունը պատասխան չունի ուղիղ 20 օր։
Չնայած մեր հարցմանը պատասխանելու բազմաթիվ հորդորներին ու խնդրանքին։ Սա մեզ առիթ է տալիս ենթադրելու, որ կամ Տիգրան Սարգսյանը ձեո չի քաշել ԵՄ-ական իր կողմնորոշումից և շարունակում է թաքուն հույսեր փայփայել, որ համաձայնագիրը մի օր կստորագրվի, կամ էլ վարչապետն աոանձին կուրս է բոնել և, կորցնելով իրականության զգացողությունը, կառավարության հետ գնում է դեպի ԵՄ,- գրում է «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս