
«X գրուպ» ընկերության սեփականատերը հայտնվել է աղմկալի պատմության մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուդում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի և իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջև վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով։
«Ժողովուրդին» հասած լուրերի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց տարածքում ծեծի է ենթարկել Վյաչեսլավին։ Թե ինչն է եղել ծեծի պատճառը «ժողովուրդը» փորձեց պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից։
«Ոնց կարող ենք մենք մեզ նման բան թույլ տալ, սուտ է»,- վստահեցրեց Ցոլակ Մազմանյանը՝ հաստատելով, որ “X գրուպ» ընկերության անվտանգության ղեկավարն իսկապես Հունանն է։ Իսկ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդին» հայտնեցին, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիած֊նի բաժնում քննություն է ընթանում։ Այլ մանրամասներ չհայտնեցին։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։