Սգո հրավեր՝ Տիգրան Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Բրյուսելից վերադառնալուց այնուհետ ՀՀԿ մաքսային միության կոնֆերանսն անցկացնելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին շտապել է Եվրոպա: Ավելի կոնկրետ՝ Իսպանիա: Այնտեղ նա մասնակցելու է Իսպանիայի նախկին վարչապետ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ այս անգամ վարչապետը մեկնել է ոչ թե չարտերային, այլ «Աէրոֆլոտ ընկերության չվերթով, առանց ուղեկցող անձնակազմի եւ պատվիրակության: Բայց այստեղ ուշագրավը մեկ այլ հանգամանք է. ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ Տիգրան Սարգսյանին այդ սգո արարողությանը մասնակցելու համար մեկնել է Իսպանիայի թագավոր Խուան ԿառլոսԱռաջինի հրավերով:
Սակայն, այդ հրավերի փաստն ընդգծելով, Տ.Սարգսյանն իրեն դրել է անհարմար դրության մեջ. սովորաբար սգո արարողություններին մարդկանց չեն հրավիրում, իսկ եթե հրավիրում են, ապա` երաժիշտներին,պատվերով լացողներին ու թամադային. այն էլ՝ հուղարկավորության օրը: Փաստենք, որ Ադոլֆո Սուարես Գոնզալեսը մահացել է մարտի 23-ին:
Ի դեպ, «Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ, սա ՀՀ վարչապետի առաջին նմանատիպ այցը չէ։ Որոշ ժամանակ առավ նա երկու օրով մեկնել էր եվրոպական երկրներից մեկը՝ մասնակցելու իր պաշտոնակցի դստեր հարսանյաց արարողությանը, որին հրավիրված էին եղել հին Եվրոպայի ողջ իշխանական, հոգևոր և արքունական վերնախավը։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930