Թեժ ծեծկռտուք ակումբում. Բերման են ենթարկվել մի խումբ աղջիկներ ու տղաներ. NEWS.am
NEWS.am-ի տեղեկություններով, մարտի 29-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում Խանջյան փողոցում գտնվող «Ուեյվ» կարաոկե ակումբում թեժ տուրուդմփոց է եղել մի խումբ հաճախորdների միջեւ: Ուշագրավն այն է, որ ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը աղջիկներ են եղել: Սկզբում վեճ է ծագել ակումբում գտնվող երկու աղջկա ու երեք տղայի միջեւ, որոնց հետ եղել են նաեւ աղջիկներ: Վիճաբանությանը թերեւս հանդարտեցնելու նպատակով միջամտել են նաեւ ակումբի աշխատակիցները, սակայն սա ավելի է թեժացրել իրավիճակը ու ավելի քան տասը հոգով սկսել են ծեծել միմյանց՝ տարբեր առարկաններով հարվածներ հասցնելով իրար եւ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ակումբում տեղի ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: