Բաժիններ՝

Մայդանում փոխհրաձգություն է տեղի ունեցել. երեք հոգի վիրավորվել է

Կիեւի կենտրոնում, «Մաֆիա» ռեստորանի մոտ, մարտի 31-ի երեկոյան փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, հաղորդում է УНН գործակալությունը:

Վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:

Հաղորդվել էր, թե կրակ բացողը «Աջ սեկտոր»-ի անդամ է եղել,  սակայն ավելի ուշ  «Աջ սեկտորը» հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Միաժամանակ կատարվածի առնչությամբ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը «Աջ սեկտոր»-ի գործունեությունն արգելափակելու մասին որոշում է կայացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930