Օբաման Իրանին կոչ է արել ձեռնարկել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցող կոնկրետ քայլեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանում Նովրուզի (նոր տարի) նշման կապակցությամբ հայտարարել է, որ Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելը հնարավոր է:

Օբաման ընդգծել է, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ Թեհրանը ձեռնարկի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցող կոնկրետ քայլեր: Օբաման հավելել է, որ այդ դեպքում Իրանը կարող է ազատորեն օգտագործել ատոմային խաղաղ էներգիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31