Բաժիններ՝

Պետդուման ընդունել է Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին օրենքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմը ներառելու և երկրում նոր սուբյեկտների՝ Ղրիմի Հանրապետություն ու դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաք, կազմավորման մասին սահմանադրական դաշնային օրենքը:

Փաստաթղթի օգտին Պետդումայում քվեարկել է 445 պատգամավոր, դեմ՝ 1-ը: Մարտի 18-ին Կրմելում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովն ու Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին ստորագրել են Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագիրը:

Դրա հետ կապված՝ Ռուսաստանում կազմավորվում են նոր սուբյեկտներ՝ Ղրիմի հանրապետությունն ու Սևաստոպոլ դաշնային նշանակության քաղաքը: Ռուս պատգամավորներն այսօր վավերացրել են նաև այդ պայմանագիրը: Երկու պայմանագրերն էլ ՌԴ ՍԴ-ի կողմից հավանության արժանացնելուց հետո Պետդումային էր ներկայացրել Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս