
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է եվրոպական երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-18-ը Թբիլիսիում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը: Օրակարգում եղել են մաքսային ծառայություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերը: Հանդիպմանը քննարկվել են մաքսային ծառայությունների ուսումնական կենտրոնների զարգացման ուղղությունները, համագործակցության եղանակները, սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման ներկա վիճակը, ինչպես նաև հայ-վրացական պետական սահմանում մաքսակետերի շինարարության, սահմանահատման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված բազմաթիվ խնդիրներ: Երկկողմանի քննարկման են դրվել նաև համագործակցության ուղղությունների ընդլայնման հարցերը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին