Բաժիններ՝

Ղրիմում չեղյալ է հայտարարվել գարնանային զորակոչը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում չեղյալ է հայտարարվել գարնանային զորակոչը: Այս մասին հայտարարել է Ղրիմի զինկոմի պաշտոնակատար Սերգեյ Վարավան:

Վերջինս դա պայմանավորել է Ղրիմում ռուսական օրենսդրությանն անցում կատարելու և Ղրիմի բանակը ռուսական բանակի ենթակայության տակ անցնելով, ինչպես նաև իրավիճակի կարգավորված չլինելով: Ելնելով այդ ամենից՝ Ղրիմում չեղյալ է հայտարարվել գարնանային զորակոչը:

Վարավան հավելել է, որ Ղրիմի իշխանությունները սկսել են բանակցել Ուկրաինայի ՊՆ-ի հետ, որպեսզի Ղրիմ վերադարձնեն Ուկրաինայի տարածքում ծառայող ղրիմցիներին, սակայն ուկրաինացի հրամանատարները դեռ չեն ցանկանում երկխոսել իրենց հետ:

Հիշեցնենք, որ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը սրանից առաջ հայտարարել էր, որ ղրիմցի երիտասարդներն արդեն այս գարնանից կծառայեն Դաղստանում ու Չեչնիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս