Բաժիններ՝

«Գազպրոմը» փաստացիորեն հայտարարել է Ուկրաինայի համար 2009 թվականի գազի գնին վերադառնալու մասին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» կարող է վերադարձ կատարել 2009 թվականին «Ուկրաինայի նավթոգազ» ընկերության հետ կնքած պայմանագրում նշված գազի գնին: Այս մասին այսօր հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը.

«Մենք շատ ուրախ ենք, որ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ համաձայնվել է 2009 թվականի պայմանագրում նշված գազի գնին (378 դոլար) վերադառնալու անհրաժեշտության հետ: Պարոն

Պրոդանը հայտարարել է, որ գազի գինը պետք է լինի շուկայական (հազար խորանարդ մետրի դիմաց 370-400 դոլար) և ոչ թե քաղաքական դրդապատճառներով, ինչպես որ ներկայումս է: Ներկայումս գազի գինը կազմում է 268.5 դոլար, և դա շատ ցածր է: Դրա համար էլ մենք ընդհանուր առմամբ աջակցում ենք այդ հայտարարությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս