Բաժիններ՝

Գերագույն ռադան երաշխավորել է Ուկրաինայի կազմում Ղրիմի թաթարների իրավունքների պահպանումը

Интерфакс-Украина-ի Ուկրաինայի Գերագույն ռադան երաշխավորել է Ուկրաինայի կազմում Ղրիմի թաթարների (ժողովրդի) իրավունքների պահպանումը: Համապատասխան հայտարարության օգտին քվեարկել է խորհրդարանի նիստին ներկա 309 պատգամավորից 283-ը:

Փաստաթղթում նշված է, որ Ուկրաինան երաշխավորում է Ղրիմի թաթարների՝ որպես բնիկ ժողովրդի և ազգային մյուս բոլոր փոքրամասնությունների էթնիկ, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնությունը: Փաստաթղթի համաձայն, Ուկրաինան ճանաչում է Ղրիմի թաթարների մեջլիսը՝ որպես Ղրիմի թաթարների ժողովրդի լիազոր մարմին:

Գերագույն ռադան իր աջակցությունն է հայտնել բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31