
Այս տարվա հունվար-փետրվարին վրացական գինու արտահանումն աճել է գրեթե 300 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվար-փետրվարին վրացական գինու արտահանումն աճել է 296 տոկոսով, այն գրեթե եռակի գերազանցել է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը:
Այս տարվա հունվար-փետրվարին վրացական գինին արտահանվել է աշխարհի 18 երկիր: Գինու արտահանման ծավալը կազմել է 9.99 միլիոն շիշ, որոնք արտադրել են վրացական 50 գինեգործական ընկերություններ: Գինու արտահանման 68 տոկոսը (6.87 միլիոն շիշ) բաժին է ընկել Ռուսաստանին, ապա գալիս են Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը և Լատվիան:
2013 թվականին Վրաստանը 44.65 միլիոն շիշ գինի է արտահանել աշխարհի 48 երկիր, ինչը 96 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ: Նախորդ տարի 21.78 միլիոն շիշ գինի արտահանվել է Ռուսաստան: