Բաժիններ՝

Մենք մտադիր չենք Ուկրաինայում ներքաշվել ռազմական սցենարի մեջ. Բարաք Օբամա

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտություն ցուցաբերելը. «Մենք մտադիր չենք Ուկրաինայում ներքաշվել ռազմական սցենարի մեջ:

Կա այլ ճանապարհ, և ես կարծում եմ, որ անգամ ուկրաինացիներն են խոստովանում, որ Ռուսաստանի հետ մեր զինված դիմակայությունը կլինի ոչ տեղին և օգտակար չի լինի հենց իր՝ Ուկրաինայի համար: Մենք չենք դիտարկում խնդրի ռազմական լուծումը, սակայն պատրաստ ենք ձեռնարկել տնտեսական հավելյալ պատժամիջոցներ:

Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել մեր դիվանագիտական բոլոր ռեսուրսները՝ համոզվելու համար, որ մենք ունենք միջազգային ուժեղ դաշինք, որը հստակ ազդանշան է ուղարկում. Ուկրաինան պետք է վճռի իր ճակատագիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31