
Կատարելապես ակնհայտ է, որ ՄԱԿ-ը կորցրել է որոշումներ գտնելու ունակությունը. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով Ուկրաինայի վերջին զարգացումները, հերթական անգամ հայտարարել է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն ու դրա արդյունքներն անդունելի են:
Դավութօղլուն ընդգծել է, որ կատարելապես ակնհայտ է, որ ՄԱԿ-ը կորցրել է որոշումներ գտնելու ունակությունը: Դավութօղլուի խոսքերով՝ միջազգային կարգը չի կարող ստեղծվել վետո դնելու հետ կապված խաղերի հիման վրա: Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի ստեղծված իրավիճակում չտուժեն Ղրիմի թաթարները: