«S» դասի «ոսկե» «Մերսեսդես»` Երևանում. «ՀԺ»

«Հժ»-ն գրում է. Երկու օր առաջ Երևանում ոսկեգույն «Տ» դասի «Մերսեդես» հայտնվեց, որը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ տվեց: Բանն այն է, որ նման մեքենաները հատուկ են արաբական շեյխերին, և շեյխական մեքենայի հայտնվելու հետ կապված հայ հանրության հուզումը հասկանալի է։

Շեյխերը, միլիարդատերերը սիրում են «տյունինգի» միջոցով իրենց մեքենաները դարձնել մասամբ ոսկյա կամ ոսկեջրել։ Այսպես, «Carlsson» տյունինգ սրահը առանջատար գերմանական սեդանի իր տարբերակն է ներկայացրել, նրա թափքի և ինտերիերի որոշ հատվածներ զարդարելով ոսկով։ Այս տարբերակը անվանել են «CS50 Versailles Edition» ինչը նշանակում է, որ դիզայնի հեղինակներպը սեդանի ճոխությունը համեմատում են հայտնի Վերսալյան պալատի հետ։ Ոսկեզօծ Մերսեդեսի «S» ժասը գնահատվում է ավելի քան կես միլիոն դոլար։ Դլատ միլիարդատերերի համար առաջարկվում է ավելի համեստ տարբերակը՝ սկսած 370 հազար դոլարից։ Ամենաթանկ տարբերակի դեպքում ոսկեզըծվում է ինտերիերի 278 և թափքի 30 դետալ, ինչպես նաև անվահեծերը։
Հարցը, ուրեմն, հետևյալն է. մի՞թե հայաստանյան աղքատության ֆոնին որևէ մեկի մտքով անցել է շեյխական հաճույքներով զարմացնել հայաստանցիներին։

Երևանում հայտնված 01 ԼԼ 034 պետհամարանիշի ոսկեգույն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երևանի բնակիչ Հայկ Վարդանյանն է։ Հայկը շենգավիթցի է՝ «երրորդմասցի», 21 տարեկան։ Նրա հայրը գործարար է, ասում է լայն հանրությանը ոչ հայտնի։ Հայկը մեզ հետ զրույցում պատմեց, որ ոսկեգույն մեքենաներ տեսել է Դուբայում, իսկ համացանցում ու սոցիալական ցանցերում բավականին երկար ժամանակ հետաքրքրվել է դրանցով։

Թերթի հետ զրույցում ասաց, որ իր մեքենան ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեջրած։ Ըստ Հայկի, դրա մակերեսը ծածկվել է քրոմե ժապավենով, այսպես ասած «պլյոնկայով» թաղանթով։ Հայկը 98 սմ լայնությամբ և 27 մետր երկարությամբ թաղանթը պատվիրել է Ուկրաինայից 4100 ԱՄՆ դոլար արժեքով։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս