Այս մասին երեկ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգհանը:
Որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնել, որ Լոռու մարզի 23-ամյա բնակիչը նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, երիտասարդ է: Նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն եղել:
Վթարի հետևանքով 3 ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց , իսկ Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա Լևոն Ազարյանը՝ Քաջարանի հիվանդանոց:
Մի օր Հայաստանի հասարակությունը նույնպես կկարողանա իր կամքը թելադրել Հայաստանի իշխանություններին, իսկ եթե դա չհաջողվի, ապա կհեռացնի այդ իշխանություններին և կձևավորի իշխանություն, որը կարտահայտի հայ հասարակության կամքը:
Ներկայումս այն գյուղը, որտեղ գտնվում է դամբարանը, հայտնվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Լևանտում ու Իրաքում իսլամական հանրապետություն» խմբավորման զինյալների ձեռքում:
Դին հայնտաբերվել է Ոսկեհատ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 տան ննջասենյակում՝ սալօջախին ընկած:
Բացի այդ, Ղրիմ է հասցվել ինժեներային տեխնիկա` 4 տանկային քարշակ, դիզելային գեներատորներ, ավտոցիստեռններ ու «ՈՒԱԶ» մակնիշի 4 ավտոմեքենա:
Մարտի 10-14-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,068,173 ԱՄՆ դոլար 414.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95,699,327 ԱՄՆ դոլար 415.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանը ընտանիքով տեղափոխվել է Արցախ եւ արդեն անցել նոր աշխատանքին:
Քվեարկության են ներկայացվել ռուսերենով, ուկրաիներենով եւ թաթարերենով 2 հարց. «Կո՞ղմ եք Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ` ՌԴ սուբյեկտի իրավունքներով» եւ «Կո՞ղմ եք 1992թ. Ղրիմի Սահմանադրությանը վերականգնմանը եւ Ղրիմի` որպես Ուկրաինայի մասի կարգավիճակին»:
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, զորամասի ուսումնական գումարտակի լսարանում դիտավորությամբ ասեղ կուլ տալու միջոցով իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է զինվորական ծառայության առանձին պարտականություների կատարմանը ժամանակավորապես դադարեցնելուն:
Եթե Օբաման թույլ էլ թվում է, ապա դա նրա համար է, որ նա հասկանում է այն տարածքում վճռական գործողություններ իրականացնելու վտանգավորությունը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ծառուկյանը գրեթե ամեն առիթով հայտարարում է, որ իրեն պաշտոն պետք չէ, որ իշխանության գալու նպատակ չունի: Մեծ հավանականությամբ, Ծառուկյանը միանգամայն ազնիվ է իր այդ հավաստիացումներում:
Ծիծաղը ակտիվացնում է էնդորֆիններին: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել ջղաձգումից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ կոմեդիկ բնույթի ֆիլմի դիտումից հետո մարդու ներվային համակարգի ջղաձգության մակարդակը իջնում է մի քանի անգամ:
Մի քանի անսպասելի փաստ, որոնք հասկանում են 30-ը բոլորած անձինք, որոնց անհոգ երիտասարդությունն արդեն անցել է, իսկ անհոգ ծերության համար դեռ բավականին ժամանակ կա:
Պարզվել է, որ այրվում է տան տանիք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.16-ին, մարվել` 22.00-ին: Այրվել են 1-ին փողոցի թիվ 18 տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 120 քմ:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ գործարար հատվածը պատրաստ լինի զրկվել իր բիզնեսներից և պայքարի իշխանության դեմ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը բերեց Ուկրաինայի օրինակը:
150 գրամ բրնձի մեջ ճարպերը ոչ ավելի են, քան հացի 1/3-ում, սակայն սպիտակուցն այնքան է, որքան 1 բաժակ կաթում, կալցիում`որքան 1 լոլիկում, մագնեզիումը`որքան ծնեբեկի 5 ցողունում: Եփած բրնձի օգտակար բաղադրիչների ցանկը հավելվում են B և E խմբի վիտամինները, երկաթը:
ԱՄՆ-ում բնակվող Յան Կումը WhatsApp հավելվածի հեղինակն է: Նա Forbes-ի ցանկում հայտնվեց այն բանից հետո, երբ facebook-ը հայտարարեց, որ 19 մլրդ դոլարով գնում է WhatsApp հավելվածը: Մինչև ԱՄՆ տեղափոխվելը Յան Կումը բնակվել է Կիևում. այժմ նա 38 տարեկան է, իսկ նրա ունեցվածքը գնահատվում է 6.8 մլրդ դոլար:
Ուկրաինական ճգնաժամը շարունակում է էլ ավելի խորանալ և այդ պայմաններում Հայաստանը կարող է կորցնել իր առևտրաշրջանառության ամբողջ ծավալների 40-45 %-ը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը…
Այն, ինչ անում են մեր ղեկավարները՝ տոնական օրերին կամ նախընտրական շրջանում ավտոշարասյուներով գալիս-անցնում են: Ընդ որում, թերևս, ավտոմեքենաների անվադողերը խնայելու նպատակով՝ անցնում են միայն բարեկարգ փողոցներով:
Հասկանալի է, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի նպատակը Տիգրան Սարգսյանին Առաքել Մովսիսյանով կամ Հրայր Թովմասյանով փոխարինելը չէ, եթե անգամ նրանք մի գիշերվա մեջ տրանսֆորմացվեն ու բավարարեն ԲՀԿ-ի ներկայացրած չափանիշներին: