Բաժիններ՝

Fateh սուզանավը Իրանի ռազմածովային ուժերի կազմում կընդգրկվի մայիսին

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Fateh («Նվաճող») սուզանավը Իրանի ռազմածովային ուժերի կազմում կընդգրկվի մայիսին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգհանը:

Վերջինիս խոսքերով` սուզանավն արդեն իսկ անցել է անհրաժեշտ փորձարկումները, հայտնաբերված թերությունները շտկվել են: Նախարարը հավելել է, որ սուզանավն Իրանի ռազմածովային ուժերի կազմում ամենայն հավանականությամբ կհայտնվի մայիսի 24-ին:

Իրանը 1992 թվականից արտադրում է տանկեր, զրահատրանսպորտներ, հրթիռներ, ռադարներ, սուզանավեր ու կործանիչ ինքնաթիռներ:

Հիշեցնենք, որ Իրանը Fateh սուզանավը ներկայացրել էր փետրվարի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31