Մի քանի անսպասելի փաստ, որոնք սկսում են գիտակցել երեսունն անց անձինք
Մի քանի անսպասելի փաստ, որոնք հասկանում են 30-ը բոլորած անձինք, որոնց անհոգ երիտասարդությունն արդեն անցել է, իսկ անհոգ ծերության համար դեռ բավականին ժամանակ կա: Փաստերը ներկայացնում է adme.ru-ն:
Հանկարծ հայտնաբերում ես, որ շատ հայտնիներ ավելի երիտասարդ են, քան դու, եւ ավելի հաճախ ես ինքդ քեզ հարցնում, թե ինչ այնպես չես արել:
Ի հեճուկս այն կարծիքի, թե «ամենազիլը» գիշերային զվարճանքն է ընկերների հետ, դիջեյով եւ ալկոհոլով, այնուհանդերձ, իրականում «ամենազիլն» արդեն ողջամիտ ժամին քնելն է:
Դեռահասներն սկսում են ազդել նյարդերի վրա: Եւ ամեն անգամ նրանց խմբերին բախվելիս, մտածում եք. «Գրողը տանի, մենք այդպիսին չենք եղել»:
Ընկերների հետ տեսնվելն ավելի դժվար է դառնում եւ պետք է շատ ջանալ, որպեսզի հանդիպումը, ի վերջո, տեղի ունենա: Քանի որ նրանց տնից դուրս բերելը գրեթե անիրական է:
Այն, ինչ առանց դժվարության տրվում էր հինգ տարի առաջ, հիմա գրեթե անհնար է:
Ձեզ համար ամենագրավիչ մարդը համրն է:
Դուք հասկանում եք, որ աշխարհում ամենաթանկ ու ամենակարեւոր մարդիկ ծնողներն են, եւ պատրաստ եք նրանց հետ հնարավորինս ավելի շատ շփվել:
Հազվադեպ երեւույթ է փող աշխատել այն աշխատանքով, որը դուք սիրում եք:
Երբեմն ձեր մարմինը ցավում է առանց որեւէ պատճառի, եւ դուք ոչինչ չեք կարող անել:
Դուք նախընտրում եք ունենալ հինգ մոտ ընկեր, քան տասնհինգ ծանոթ:
Փոքր ժամանակ մտածում էիք, որ մեծերը գիտեն ձեր բոլոր հարցերի պատասխանները: Ոչ մի նման բան: Բացի, իհարկե, ծնողներից: Նրանք իրավացի են գրեթե ամեն ինչում: