
Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Մարտի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում այրվել է 3000 քմ, Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում` 15500 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 25 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում` 500 քմ, Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 1 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն