100 000 դրամ տուգանք՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Լոռու մարզի 23-ամյա բնակչին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա փաստացի ամուսնացել է Լոռու մարզի 15-ամյա բնակչուհու հետ՝ տեղյակ լինելով, որ աղջկա 16 տարին չի լրացել, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության մեջ է մտել նրա հետ:

Մինչև դատաքննությունը սկսելը երիտասարդը միջնորդել է քննությունն անցկացնել արագացված կարգով՝ նշելով, որ համաձայն է մեղադրանքի հետ: Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ երիտասարդը կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնել, որ Լոռու մարզի 23-ամյա բնակիչը նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, երիտասարդ է: Նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն եղել:

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ երիտասարդը տուգանվել է 100 000 դրամով: Դատարանի վճիռն ուժի մեձ է մտնելու հրաարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոարկվել քրեական վերաքննիչ դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս