
Խոշոր ու շղթայական ավտովթար Կապան քաղաքում. կա 9 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքի դիմաց, գլխավոր ճանապարհահատվածում բախվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ 38-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 77 RP 773 համարանիշի , Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա Լևոն Ազարյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 11 LA 001 համարանիշի և Իլյա Մատիյուտի վարած Վազ 21013 մակնիշի 34 UR 647 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 ավտոմեքենաների վարորդներն ու Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ 65-ամյա Էդուրադ Սարգսյանը, 34-ամյա Թամարա Սարգսյանը, 10-ամյա Անի Սարգսյանը 11-ամյա Էդուարդ Սարգսյանը, 15-ամյա Հովհաննես Սարգսյանը, 8-ամյա Նարե Սարգսյանը, 44-ամյա Լևոն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց , իսկ Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա Լևոն Ազարյանը՝ Քաջարանի հիվանդանոց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: