Բաժիններ՝

Իրանական բանակը համալրվել է բալիստիկ նոր հրթիռներով

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական բանակն ու Իսլամական հեղափոխության պահակազորը ստացել են մի շարք բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև Mersad ՀՕՊ-ի համակարգեր:

Խոսքը գնում է Qadr, Qiyam, Fateh- 110 հրթիռների մասին, որոնցով համալրվել են «Հաթամ ալ-Անբիա» ՀՕՊ-ի բազան և Իսլամական հեղափոխության պահակազորի օդային բազան: Այդ արարողակարգին այսօր մասնակցել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեին Դեհգհանը:

Վերջինիս խոսքերով՝ այդ հրթիռները կարող են հաղթահարել ՀՕՊ-ի համակարգերը: Qadr բալիստիկ հրթիռներն ունեն մեծ հեռահարություն և կարող են խոցել ավելի քան 200 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախները: Fateh- 110 հրթիռների հեռահարությունը կազմում է 250-300 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31