Բաժիններ՝

Էրդողանը պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե ընտրություններում չհաղթի նրա կուսակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) տանուլ տա առաջիկա ընտրություններում.

«Հայտարարում եմ ուղիղ և բաց. եթե իմ կուսակցությունը չլինի առաջինն այդ ընտրություններում, ապա ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից»: Նշվում է, որ Էրդողանն իր այս հայտարարությունն արել է այսօր Անկարայում՝ իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բացի այդ, ամռանը տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ հաջորդ տարի՝ խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31