Բաժիններ՝

Պուտինը կարող է ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել են 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար: Այս մասին հայտարարել է նորվեգական Նոբելյան ինստիտուտի տնօրեն Հեյր Լոնւդեսթագը:

Վերջինիս խոսքերով՝ 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է ռեկորդային թվով թեկնածու՝ 278, որից 47-ը կազմակերպություններ են: Նոբելյան հանձնաժողովի անդամները երեկ քննարկել են Ղրիմի հարցը, Վենեսուելայի ու Թայլանդի հակակառավարական ակցիաները, և ցուցակում հավելել են իրենց թեկնածուներին:

Պուտինից բացի, թեկնածուների թվում ընդգրկվել են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայը, ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31