Ուկրաինայի հետ հակամարտությունը կարող է Ռուսաստանի համար արժենալ ՀՆԱ-ի 3%-ը
Ղրիմ ռուսական զորքեր մտցնելը եւ արեւմտյան երկրների կողմից պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի համար կարող է արժենալ ՀՆԱ-ի 3% -ը: Նման եզրահանգման են եկել «Bank of America Merrill Lynch»-ի փորձագետները:
Նշվում է, որ Եվրոպա արտահանվող ռուսական գազի մոտ 50%-ը, տարեկան 30 մլրդ դոլար արժողությամբ, անցնում է Ուկրաինայով: Ըստ փորձագետների` ռազմական հակամարտության պարագայում գազի մատակարարումը կդադարեցվի: