Պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից անհապաղ քայլեր ձեռնարկել քրեական պատասխանատվության ենթարկելու երեկ՝ փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՀ մի շարք քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բացահայտ ոտնահարած անհատներին, իսկ լրագրող Անի Գևորգյանի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն՝ նրան իր զբաղեցրած պաշտոնից և ոստիկանական ծառայությունից հեռացնելու նպատակով:
Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:
Անի Գևորգյանը, ում ևս ոստիկանները բերման էին ենթարկել, մեզ հետ զրույցում նշեց, որ ձերբակալել են ոչ թե 6, այլ 8 հոգու, այդ թվում նաև ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին, եվ իրենց պահել են առանձին սենյակներում: Անի Գևորգյանը հայտնեց, որ ինքն անձամբ հրաժարվել է առանց փաստաբանի ներկայության ստորագրել որևէ փաստաթուղթ կամ որևիցե ցուցմունք տալ:
Հայաստանում ծրագրավորողների պահանջը զգալիորեն աճում է, սակայն արհեստավարժ մասնագետներ քիչ կան: Սա պայմանավորված է հիմնականում այն կրթությամբ, որն ուսանողները ստանում են կրթական հաստատություններում. ուսանողներին տված գիտելիքը չի համապատասխանում նորագույն տեխնոլոգիաների պահանջներին, որի արդյունքում էլ նույնիսկ մագիստրոսի կոչում ստացածները չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախում հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
44 տարի առաջ նախախնամությունը Սյունյաց աշխարհին և ողջ հայությանը պարգևեց՝ անձնվեր, հայրենապաշտ, վստահված գործի մեջ՝ ճշտապահ, խոսքի մեջ՝ երդվյալ, հայրենիքի, պետականության պաշտպանության գործին՝ մշտապես ինքնարյումով նվիրված ոգետենչ հայորդու՝ Ձեզ:
«Ամոթ էլ է ասել, բայց էլ փող չունեի: Պարտք եմ անում, յոլա տանում: Չգիտեմ ինչ անեմ, թոռներս ահավոր ագրեսիվ են դառել, մեծս ասում է` տատի եթե դրան բան չլինի, ես իմ ձեռներով եմ դրա վերջը տալու: Իսկ փոքր թոռս էլ մեկ-մեկ ասում է` տատի, որ բալկոնից ինձ քցեմ, ի՞նչ կլինի: Մեկը 18, մյուսը 15 տարեկան է, սենց փոքր-փոքր էդ անասունի պատճառով թոռներս հիստերիկ են դառել: Ջահել աղջկաս կյանքը խլեց, քանի տարի էլ տան, ցմահ էլ տան, ես չեմ կարող մխիթարվել»:
Այսօր գործադիրի կառավարության նիստից ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարճատև զրուցեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող բանակում զոհված զինվորների մայրերի հետ: Նա նշեց, թե շատ լավ ծանոթ է բոլորի դժբախտություններին և ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան միջոցներ:
Փետրվարի 13-ին, ժամը 10.31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկում:
Ոչ ոք թող չասի, թե ինչ-որ մեկը դրսից պարտադրեց, որ մենք դարձանք այսպիսին: Ինչ արել ենք՝ մենք ենք արել: Ես պետք է ասեմ, որ գործը հասել է նրան, որ, փորձելով ինչ-որ ձևով արտագաղթն արդարացնել, արդեն որոշ չինովնիկներ ասում են, թե 7000-ով պակաս են գնացել այս տարի, 49-50 հազարի փոխարեն 42 են գնացել, այն էլ՝ միայն պաշտոնական թվերով:
Ձվի տեսքով հուշարձանի բարձրությունը կազմելու է մոտ կես մետր:
Օրինագծով նախատեսված է, որ եթե օտարազգին չի նշում ժամանման նպատակը, ապա նա զրկվում է աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունքից:
Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Հեռուսատատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկակն կենտրոնի փոխտնօրեն Լուսիեն Աղաբաբյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր օրվա վերջում կամ վաղն առավոտյան նա վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի բաժանմունք:
Շոտլանդիայում անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվելու է սեպտեմբերին:
Պուտինի խոսքերով՝ Եգիպտոսում առկա կայունությունը զգալիորեն պայմանավորում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Լինելով ղեկավար պաշտոնում՝ նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները:
Անցած օրերի ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ են արձանագրվել հիմնականում ԼՂՀ հատվածում:
Նեթանյահուի կարծիքով՝ Շուլցը միակողմանի դիրքորոշում է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ և անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Իսրայելին:
Փետրվարի 13-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 8 հորիզոնականով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 30-րդ տեղը:
Դեպքի վայր մեկնած Գյումրու Ոստիկանության «Կումայրիի» բաժնի աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել են նաև անգիտակից, մոտավորապես 70 տարեկան Ժասմենա Ներսիսյանին: Համաձայն ոստիկանության տեղեկատվության, Գայի փողոց առաջին նրբանցք 9-րդ տան բնակիչ է հանդիսացել միայն մահացած Ջոն Սահակյանը:
Բացի այդ, պաշտոնանկ է արվել ոստիկանության 24 գլխավոր տեսուչ:
«Կադրերը ոչ մեկի չեն պատկանում՝ ո´չ Աղվան Հովսեփյանին, ո´չ էլ այսօրվա նշանակված կադրերն ինձ են պատկանում: Դրանք դատախազության համակարգի ծառայողներ են և իրենց ծառայությունը շարունակելու են՝ անկախ ով կլինի գլխավոր դատախազ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունները:
Դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, դատական նիստը ընդմիջեց շտապօգնություն հրավիրելու համար: Շտապօգնության բժիշկների գալուց հետո դատարանը վերսկսեց դատական նիստը՝ ներկաներին տեղեկացնելով, որ ամբաստանյալին կատարվել է ներարկում եւ շտապօգնության բժիշկը շարունակում է զննել նրան։
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին` գիտնականի ծննդյան օրը:
Չնայած նավթային բումին՝ Ռուսաստանն այսօր անկման շեմին է:
Փետրվարի 12-ին տեղի ունեցավ ոստիկանության անձնակազմի մասնագիտական պարապմունքների պլանով նախատեսված հերթական սեմինարը:
«Այս 6 տարիների ընթացքում որևէ այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբալի դեպքերի ընթացքոմ մահացած մարդկանց արյունն ու հիշատակն է: 6 տարվա ընթացքում որևէ այլ քաղաքական պրոդուկտ, որևէ այլ քաղաքական հիմք, հենարան, առիթ չունի, քան այն, ինչ պատահեց մեր երկրում 6 տարի առաջ»
Միջադեպը գրանցվել է Նախիջևանի զորամասերից մեկում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ին ժամը 10:00–ից մինչ փետրվարի 14-ի ժամը 21:00–ն դադարեցվելու է Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը։
Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: