
Արտակարգ պատահար Գյումրիում. Մեկ դի և մեկ տուժած` նույն բնակարանում (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ` Գյումրու Գայի փողոցի առաջին նրբանցքի 9-րդ տանը հայտնաբերվել է 1958 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Ջոն Ռուստամի Սահակյանի դին: Թե Ջոն Սահակյանն ինչ հանգամանքներում է մահացել, դեռ հստակեցնել հնարավոր չէ: Դին տեղափոխվել է Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա:
Դեպքի վայր մեկնած Գյումրու Ոստիկանության “Կումայրիի” բաժնի աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել են նաև անգիտակից, մոտավորապես 70 տարեկան Ժասմենա Ներսիսյանին: Համաձայն ոստիկանության տեղեկատվության, Գայի փողոց առաջին նրբանցք 9-րդ տան բնակիչ է հանդիսացել միայն մահացած Ջոն Սահակյանը:
Մանրամասներն` այստեղ