Բաժիններ՝

ՀԱԿ ակտիվիստին հարվածողի ինքնությունը հայտնի է. galatv.am

galatv.am-ի փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Մարտի 1-ի ակցիայի կապակցությամբ իրազեկման թռուցիկներ բաժանելիս ոստիկանները բերման էին ենթարկել Հայ ազգային կոնգրես կուսակցության ակտիվիստներին և նրանց տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Հիշեցնենք նաև, որ ոստիկանական բաժանմունք էր եկել նաև փաստաբան Վահե Հովսեփյանը, ում սակայն թույլ չէին տվել տեսակցել երիտասարդներին:

Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել երեկոյան մոտավորապես ժամը 22։00-ի սահմաններում:

Անի Գևորգյանը, ում ևս ոստիկանները բերման էին ենթարկել, մեզ հետ զրույցում նշեց, որ ձերբակալել են ոչ թե 6, այլ 8 հոգու, այդ թվում նաև ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին, եվ իրենց պահել են առանձին սենյակներում: Անի Գևորգյանը հայտնեց, որ ինքն անձամբ հրաժարվել է առանց փաստաբանի ներկայության ստորագրել որևէ փաստաթուղթ կամ որևիցե ցուցմունք տալ:

«Ես ողջ ընթացքում հրաժարվել եմ որևէ փաստաթուղթ լրացնել կամ որևէ թղթի տակ ստորագրել՝ շատ լավ իմանալով, որ առանց իմ փաստաբանի ներկայության նրանք իրավունք չունեն որևէ բան ինձ պարտադրեն: Այդ ժամանակ նրանք՝ ոստիկանները, ինձ բանավոր կարգով ներկայացրին, որ մեզ բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն», -հայտնեց Անի Գևորգյանը:

Վերջինս վերստին հաստատեց այն տեղեկությունները, որ իրեն ոստիկանական բաժանմունքում խփել են:

«Ես լրագրողներին պատմում էի, թե ինչու են մեզ բերման ենթարկել, և այդ պահին ինձ մոտեցավ քաղաքացիական հագուստով մի տղամարդ, ձեռքով հարվածեց դեմքիս, խլեց հեռախոսս և շպրտեց այդ պահին սենյակում ներկա գտնվող մեկ այլ ոստիկանի և ասաց, որ առգրավեն իմ սեփական հեռախոսը: Ավելի ուշ ես տեղեկացա, որ ինձ հարվածողը եղել է ոստիկանության կենտրոնական բաժնի պետը՝ Արտակ Պողոսյանը: Նրանք նաև առգրավել էին իմ բոլոր իրերը և ապօրինաբար ինձ խուզարկել»:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս