Բաժիններ՝

Բենիամին Նեթանյահուն քննադատել է Մարտին Շուլցին

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցիի՝ Իսրայելի խորհրդարանում (Կնեսեթ) ունեցած ելույթը:

Նեթանյահուի կարծիքով՝ Շուլցը միակողմանի դիրքորոշում է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ և անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Իսրայելին: Նեթանյահուին դուր չեն եկել Շուլցի խոսքերն այն մասին, որ իսրայելցիները սպառում են 4 անգամի ավելի շատ ջուր, քան՝ պաղեստինցիները:

Նեթանյահուն անհամաձայնություն է հայտնել դրա հետ՝ ընդգծելով, ջրի սպառման տարբերությունը զգալիորեն ավելի փոքր է: Շուլցի ելույթը քննադատել են նաև իսրայելցի այլ քաղաքական գործիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728