
«Եվրամայդանի» ակտիվիստները Կիևում կտեղադրեն ձվի հուշարձան

Zaxid.net-ի փոխանցմամբ՝ Կիևում ընդդիմադիրների գրաված Ուկրաինական տանը տեղադրվելու է ձվի հուշարձանը, որը խորհրդանշելու է «ժողովրդական իշխանություն»: Ձվի տեսքով հուշարձանի բարձրությունը կազմելու է մոտ կես մետր: Հայտնի չէ, թե արդյոք այն կարտացոլի՞ «Եվրամայդանի» թեման, թե՞ ոչ:
«Եվրամայդանի» հասարակական սեկտորը պարզաբանել է, որ ուկրաինացիների համար ձուն վաղ ժամանակներից խորհրդանշել է «տիեզերքի, շրջակա միջավայրի հայեցակարգ, մարդկային հարաբերություններ»: «Եվրամայդանի» ակտիվիստները ենթադրել են, որ հուշարձանի շնորհիվ Ուկրաինայի պատմության մեջ կմտնի նաև ձվի նետման հետ կապված դրվագը:
2004 թվականին նետված ձուն դիպել էր Վիկտոր Յանուկովիչին, ով Ուկրաինայի արևմտյան մարզերից մեկում իրականացնում էր նախընտրական այց: Այդ նետումից հետո երկրի ապագա նախագահը հայտնվել էր հիվանդանցում, ուր և բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան ճնշման կտրուկ անկում: