
Երևանի որոշ թաղամասերում գազ չի լինելու

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ին ժամը 10:00–ից մինչ փետրվարի 14-ի ժամը 21:00–ն դադարեցվելու է Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը։
Խոսքը մասնավորապես վերաբերում է՝ Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Այգեստանի 9,10,11, 11/1, Չարենցի, Չարենցի 1-ին նրբ., Նար-Դոսի, Տիգրան Մեծի, Կորի, Եր. Քոչարի, Ալ.Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասերի և հարակից նրբանցքների հասցեներին։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ