
Աշնանը կշնորհվի Վիկտոր Համբարձումյանի անվան հերթական մրցանակը

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին` գիտնականի ծննդյան օրը: Ինչպես հաղորդում է գործադիրի պաշտոնական կայքը, Կառավարության նախկին որոշման փոփոխությունը, որն այսօրվա նիստում ընդունել է գործադիրը, կնպաստի մրցանակի թեկնածուի ընտրության արդյունավետության բարձրացմանը, կխթանի աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հետագա զարգացումը: