Ովքեր են խոչընդոտել ՀԱԿ ակտիվիստների ակցիան. ilur.am
ilur.am-ի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարահյին համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի ակտիվիստների` մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ այս երիտասարդները` մի քանի այլ անձանց հետ միասին մոտեցել են ընդդիմադիր ակտիվիստներին եւ առանց ներկայանալու պահանջել դադարեցնել ակցիան: Ընդդիմադիր ակտիվիստներն, իրենց հերթին հայտարարել են, որ ակցիան բացառապես օրինական բնույթ է կրում եւ որեւէ մեկն իրավասու չէ արգելել այն: Ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: