Բաժիններ՝

Հայաստանում ամեն տարի շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում. ԱՌԿԱ

Հայաստանում ամեն տարի շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում, ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Ենթակառուցվածքը դինամիկ զարգանում է, և զբոսաշրջիկների քանակի աճին զուգընթաց տարեկան շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում»,– Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «ԱՊՀ-2014–ը` զբոսաշրջության տարի» խորագիրը կրող Մոսկվա – Կիև – Աստանա – Քիշնև – Երևան տեսակամուրջի ժամանակ ասել է Ապրեսյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում է ավելի քան 350 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` չհաշված 300 հյուրատները, որոնք հիմնականում գտնվում են մարզերում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս