Բաժիններ՝

Ուկրաինան արդեն իսկ զարգանում է որպես դաշնություն. ռուս դիվանագետ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Կիևում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Անդրեյ Վորոբյովը կարծում է, որ Ուկրաինան արդեն իսկ զարգանում է որպես դաշնություն, քանի որ նրա մի շարք մարզերում ստեղծվել են այլընտրանքային իշխանական մարմիններ.

«Վստահ եմ, որ անկախ քաղաքական ցանկությունից, երկիրը զարգանում է դաշնության ուղղությամբ: Դա ձևականորեն Սահմանադրությամբ կամրագրվի՞, թե՞ ոչ, այնուամենայնիվ ոչ պաշտոնապես այն արդեն իսկ դաշնություն է»:

Վորոբյովի խոսքերով՝ Ուկրաինայի ֆեդերալացման մասին խոսակցություններն արդեն վաղուց են ծավալվել, սակայն վերջին երեք ամսին երկիրն արդեն իսկ ապրում է դաշնության ռեժիմով:

Վորոբյովն անհրաժեշտ է համարել Ուկրաինայում ծագած ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է իրադարձությունների զարգացման այդպիսի սցենարում:

Նշվում է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել էր, որ Ուկրաինայի ֆեդերալացումն անհրաժեշտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս